Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև դուրս հանելու դեպքեր

Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև դուրս հանելու դեպքեր

Sun, 07 Jun 2026 14:31:44 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։

Նշված բոլոր դեպքերը գտնվում են մեր վստահված անձանց և իրավական խմբերի մշտական վերահսկողության ներքո։ Ստացված տեղեկությունները ստուգվում, փաստագրվում և սահմանված կարգով փոխանցվում են իրավասու մարմիններին։

Հիշեցնում ենք, որ ընտրական գործընթացին ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ քվեաթերթիկների անօրինական շրջանառությունը, կարող է պարունակել իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին շարունակել տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին՝ ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը։

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը հետևողականորեն վերահսկում է իրավիճակը, կոչ է անում բոլոր քաղաքացիներին ազատ և անկաշկանդ իրացնել իրենց ընտրական իրավունքը, իսկ բոլոր մեղավոր անձինք պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայքարը բնավ չի ավարտվել, ամեն ինչ առջևում է. Ավետիք Չալաբյան

Պայքարը բնավ չի ավարտվել, ամեն ինչ առջևում է. Ավետիք Չալաբյան Sat, 22 Aug 2026 09:30:43 …