Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Բաց քվեարկություն Վաղարշապատում

Բաց քվեարկություն Վաղարշապատում

Sun, 07 Jun 2026 15:11:35 +0400


Վաղարշապատի 14/20 ընտրական տեղամասում տարեց ամուսիններից մեկը մյուսին ուղղորդեց քվեարկել 16 համարի օգտին, ինչից հետո նրանցից մեկը` տղամարդը, իբր չընկալելով ընտրական կարգը, քվեարկած թերթիկն ու ծրարը մի ձեռքում, մնացած քվեթերթիկները` մյուսում դուրս եկավ քվեխցիկից և փորձեց 16 համարի թերթիկը ցուցադրաբար դնել ծրարի մեջ։ Դա նկատեցին ընդդիմադիր ուժերի դիտորդները, բայց փաստն արձանագրել չպնդեցին։

Ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը տղամարդուն մի քանի անգամ հորդորեց`գործողությունը կատարել փակ`քվեախցիկում, բայց տղամարդը մի քանի քայլ գնում էր դեպի քվեախցիկ, նորից հետ գալիս` չքվեարկած թերթիկների տրցակը մի ձեռքում, քվեարկածը` մյուսում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400 Հայոց …