Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Ֆրանսիայի հատուկ գործակալներն օգնել են Փաշինյանին․ նախընտրական սկանդալ

Ֆրանսիայի հատուկ գործակալներն օգնել են Փաշինյանին․ նախընտրական սկանդալ

Sun, 07 Jun 2026 16:00:27 +0400


Ֆրանսիական հատուկ ծառայություններն ակտիվ օգնել են Հայաստանի գործող իշխանություններին խորհրդարանական ընտրություններից առաջ համացանցում արգելափակել վերջիններիս հասցեին հնչող քննադատությունները: Այս մասին հայտնում է «Journal du Dimanche» թերթը։

«Այլախոհության դեմ պայքարելու համար հայկական իշխանությունները վայելում են ֆրանսիական հետախուզության ակտիվ աջակցությունը։ VIGINUM հատուկ ստորաբաժանման սպաները հետևում և արգելափակում են համացանցում հրապարակվող այն արտահայտությունները, որոնք հակասում են պաշտոնական հռետորաբանությանը»,- ասվում է հոդվածում։

Ըստ թերթի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող բոլոր տեղեկություններն անցնում են կիբեռոլորտի ֆրանսիացի մասնագետների տեղադրած լրացուցիչ ֆիլտրերի միջով։

Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը Փարիզի և Երևանի միջև ստորագրվել է մայիսի սկզբին: Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան էր այցելել և հայտարարել, որ Հայաստանի և Մոլդովայի ներկայիս իշխանություններին ցուցաբերվող իր աջակցությունը չի համարում միջամտություն այդ երկրների գործերին:

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իմ դեմ «կարված» գործը խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի․ Անդրանիկ Թևանյան

Իմ դեմ «կարված» գործը խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի․ Անդրանիկ Թևանյան Thu, 03 …