Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Հովհաննես Սահակյանին ձերբակալել են օդանավակայանում

Հովհաննես Սահակյանին ձերբակալել են օդանավակայանում

Mon, 08 Jun 2026 00:30:31 +0400


Ուշադրություն։ Քիչ առաջ ինձ զանգեց Հովհաննես Սահակյանը և հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում։

Հովհաննեսը՝ վերջին երկու օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի «հերոսն» է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «բարդություններին»։

Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի։ Երեկ եթերում պատմել եմ, թե իրականում ով է նա։ Նաև ասել եմ, որ եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈՒ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։

Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում, ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում այստեղ։ Այսինքն, այնպես չէ, որ հենց ընտրությունների համար է եկել։ Պարզապես նրա իրոնիան (իսկ իրականում վիրավորանքը) սխալ է հասկացվել։ Բայց նույնիսկ եթե մարդը խուսափեր «բարդություններից» և ցանկանար շուտ վերադառնալ, դրա հանցանքը ո՞րն է։

Մի խոսքով՝ մարդու ազատությունն այս պահին սահմանափակված է։ Իր խոսքերի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալում է իրեն։

Գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել

«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել Wed, 15 Jul 2026 08:05:50 +0400 …