ՌԴ-ն նոր «անակնկալ» ունի Հայաստանի համար․ ի՞նչ կապ ունի Թուրքիան
Mon, 08 Jun 2026 11:00:33 +0400

Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները, եթե անասնաբուժական ռիսկեր առաջանան, լրագրողներին ասել է Ռոսռիբալովստվա-ի ղեկավար Իլյա Շեստակովը։
«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է դրել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա։ Եթե բացահայտվեն գործոններ, որոնք կարող են անասնաբուժական ռիսկեր ստեղծել, որոնց պատճառով այս ձուկը, տեղափոխման ժամանակ, ազդում է մեր անասնաբուժական անվտանգության վրա, ապա անպայման կձեռնարկվեն հետագա քայլեր», – ասել է Շեստակովը։
Նա նշել է, որ կենդանի ձկից բացի, Հայաստանը նաև սառեցված ձուկ է արտահանում Ռուսաստան։
«Հայաստանը եղել է կարմրախայտի զգալի ներմուծող։ Սա, անշուշտ, որևէ ազդեցություն չի ունենա ներքին շուկայի հագեցման վրա։ Մենք ունենք բավարար ներքին կարմրախայտի արտադրություն։ Ավելին, ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով», – հավելել է գործակալության ղեկավարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր