ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար

ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար

Mon, 08 Jun 2026 14:05:50 +0400


ԿԱՐԵՎՈՐ

Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։

Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։
Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։

Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում։

Իվետա Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նոր զոհեր փնտրել պետք չէ, վարչապետն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի. Ղազարյան

Նոր զոհեր փնտրել պետք չէ, վարչապետն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի. Ղազարյան Wed,…

10 րոպե ago

Գերիների հարցի բարձրաձայնումը կհեռացնի խաղաղությունից

Գերիների հարցի բարձրաձայնումը կհեռացնի խաղաղությունից Wed, 18 Nov 2026 19:06:32 +0400 Ադրբեջանում պահվող հայ գերիների…

15 րոպե ago

Հայաստանը Ադրբեջանի հետ, փաստորեն, ընդհանուր գետեր ունի

Հայաստանը Ադրբեջանի հետ, փաստորեն, ընդհանուր գետեր ունի Wed, 18 Nov 2026 19:02:32 +0400 Հայաստանն ու…

19 րոպե ago

Առաջին օրվանից ասել ենք` Խաչիկ Գալստյանը քաղհալածյալ է. պաշտպան

Առաջին օրվանից ասել ենք` Խաչիկ Գալստյանը քաղհալածյալ է. պաշտպան Wed, 18 Nov 2026 19:00:45 +0400…

21 րոպե ago

12 տարի անց վերականգնել են նավթի մատակարարումները

12 տարի անց վերականգնել են նավթի մատակարարումները Wed, 18 Nov 2026 19:00:02 +0400 Իրաքը 12…

22 րոպե ago

Ադրբեջանի ասածը անելու համար ուրանանք ամեն ինչ, հա՞

Ադրբեջանի ասածը անելու համար ուրանանք ամեն ինչ, հա՞ Wed, 18 Nov 2026 18:59:14 +0400 ԱԺ-ում…

23 րոպե ago