Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

Mon, 08 Jun 2026 17:17:30 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում։

Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։
Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ, փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Քվեարկության օրն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացվել են ամբողջ օրվա ընթացքում` հանրապետության ամբողջ տարածքից։

Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։
Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։

Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վահե Հովհաննիսյանը ընդդիմությանը նոր օրակարգ է առաջարկում

Վահե Հովհաննիսյանը ընդդիմությանը նոր օրակարգ է առաջարկում Fri, 11 Sep 2026 16:44:33 +0400 «Այլընտրանքային նախագծեր» …