Ինչ են որոշել Հովհաննես Սահակյանի համար
Mon, 08 Jun 2026 19:11:43 +0400

Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանն ասել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։ «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։
Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։
Այս արտահայտությունը իշխանությունների վրդովմունքն էր հարուցել, օրվա ընթացքում մարդուն թիրախավորեցին, իսկ երեկոյան իրավապահներին ուղարկեցին օդանավակայան` քվեարկելու համար Հայաստան եկած` իր սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացուն ձերբակալելու: Սահակյանը օդանավակայանից կապվել է Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ, ասել էր, որ մեկնումից առաջ, հենց օդանավակայանում ձերբակալում են իրեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր