Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Մենք չենք լռելու։ Չենք համակերպվելու․ Անանյան

Մենք չենք լռելու։ Չենք համակերպվելու․ Անանյան

Mon, 08 Jun 2026 23:33:15 +0400


«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմննադիր-անդամ Դավիթ Անանյանը գրում է.

«Շնորհակալություն մեր ժողովրդին։

Դուք ապացուցեցիք, որ Հայաստանում դեռ կա արժանապատիվ, չհանձնվող և պետության համար պայքարող քաղաքացի։

Մեզանից գողացան ոչ միայն մանդատներ, այլ հազարավոր մարդկանց ձայնն ու իրական կամարտահայտությունը։ Բայց մեզ չեն կարող զրկել պայքարելու կամքից։

Մենք չենք լռելու։ Չենք համակերպվելու։

Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար՝ ընտրական գործընթացի բոլոր խախտումների բացահայտման, պատասխանատվության և արդարության վերականգնման համար։

Շնորհակալություն մինչև վերջ կանգնած մնալու համար։

Պայքարը շարունակվում է։ Մինչև վերջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի կարելի խռովկան հարսի նման հեռանալ Ռուսաստանից․ Դավիթ Անանյան

Չի կարելի խռովկան հարսի նման հեռանալ Ռուսաստանից․ Դավիթ Անանյան Sat, 30 May 2026 19:11:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով