Hraparak. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը 2021 թվականին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների թվում էր եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դիմավորած եւ «Սյունյաց ողջույնների» կազմակերպիչներից, մի քանի տարի առաջ սահուն անցում կատարեց ՔՊ-ի ճամբար եւ սկսեց հլուհնազանդ ծառայել Նիկոլ Փաշինյանին: Նա այս ընտրություններից առաջ խոստացել է ՔՊ-ին բարձր ձայներ ապահովել Գորիսում` 60-70 տոկոս քվե:
Թեեւ Սյունիքում «Ուժեղ Հայաստանը» հիմնականում պարտվել է ՔՊ-ին, բայց Գորիսում բավականին շատ ձայներ է տարել: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Առուշը խիստ զայրացել է եւ համայնքապետարանի աշխատողներին «պատերին ծեփել»: Դրանից հետո Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել: Դիմում է գրել նաեւ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը:
Մեր աղբյուրի խոսքով, Առուշն է նրանց ազատել աշխատանքից, սակայն Առուշանյանի տեղակալը «Հրապարակի» հետ զրույցում հակառակը պնդեց` իր կամքով է հեռանում:
Արտյոմ Աղաջանյանը նախ հաստատեց մեր տեղեկությունը, որ այսօր ինքն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, սակայն պնդեց, որ պատճառը առողջական է. «Առողջական խնդիրների պատճառով եմ ազատման դիմում գրել, այլ պատճառ չկա», – պատասխանեց Աղաջանյանը: Մենք հարցրինք` ուրիշ աշխատակիցների է՞լ է Առուշանյանը կարգադրել, որ ազատման դիմումներ գրեն, ասաց, որ տեղեկություն չունի:
Source: USAArmenia
Սպառնում է դաժան «ծեծ տալ» Իրանին Wed, 29 Jul 2026 22:15:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…
ՔՊ նիստին ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները Wed, 29 Jul 2026 21:54:16…
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Wed, 29 Jul 2026 21:45:34 +0400 Երևանում տեղի ունեցավ…
Այսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին Wed, 29…
Քարլի Սայմոնը բացահայտել է ՝ ինչ հիվանդություն են հայտնաբերել իր մոտ Wed, 29 Jul 2026…
Որոշում եմ կայացրել Դավիթ Համբարձումյանին նշանակել Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Wed, 29 Jul 2026 20:50:36…