Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Փեզեշքիանը մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ

Փեզեշքիանը մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ

Tue, 09 Jun 2026 10:30:07 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ ՀՀ-ում խորհրդարանական հաջող ընտրությունների և Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վստահության վերահաստատումը վկայում է նրա ցանկության և հանձնառության մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը», – ասվում է ուղերձում։

Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ նոր քաղաքական շրջանում երկու երկրների միջև դինամիկ և փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ընդլայնված կառուցողական համագործակցության միջոցով։

Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացումը կծառայի Իրանի և Հայաստանի շահերին և կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանային պետությունների միջև ավելի սերտ համագործակցության միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը Thu, 10 Sep 2026 …