Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Կրեմլը արձանագրում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

Կրեմլը արձանագրում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

Tue, 09 Jun 2026 15:32:44 +0400


Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան շնորհավորանքներ ուղարկելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այնտեղ նման շատ անհասկանալի պահեր կային։ Մենք տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ ենք տեսել», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ՝ բացատրելով, թե ինչու Կրեմլը չի ​​շտապի շնորհավորել հաղթանակի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանին։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմությունը «քամելեոնությունը» չի պատժում անմիջապես, պատժում է ուշացումով

Պատմությունը «քամելեոնությունը» չի պատժում անմիջապես, պատժում է ուշացումով Sat, 03 Oct 2026 13:15:26 +0400 Պատմաբան, …