Երեքշաբթի , 9 Հունիսի 2026

Ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` ծեծի միջադեպով

Ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` ծեծի միջադեպով

Tue, 09 Jun 2026 19:15:40 +0400


Հունիսի 2-ին Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուն ու նրա որդին, դաժան ծեծի էին ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը նշել էր․ «Ես իմ մեքենայի մեջ նստած էի։ Մեքենան կայանված էր տեսանելի վայրում Արտակ Գրիգորյանը, ով համայնքապետարանում աշխատում է որպես գովազդի բաժնի պետ, իր ընտանիքի հետ դուրս է գալիս համայնքապետարանից։ Նրա հետ էին կինը՝ Ժաննա Ասատրյանը, ով ՔՊ-ի ցուցակով թեկնածու է և որդին Սիփան Գրիգորյանը։ Ես ոչ մի բան չեմ արել, եկավ տղան, ինձ ասեցմի հատ դուրս եկեք խոսելու բան կա, ասեցի ես քեզ ճանաչում եմ, դու էսինչ մարդու տղան ես, ի՞նչ ա եղել։ Խմած, հարբած վիճակում էր, ասում ա՝ բա մեկ էլ չտեսնեմ, որ իմ ընտանիքին էդ աչքով նայես, կոկորդդ կկտրեմ ու խփեց։ Էդ պահին հավաքվեցին մի 40 հոգի ՔՊ-ի գրասենյակից ու սկսեցին ծեծել։ Ներկա էր նաև Արթուր Ափրիկյանը։ Ես չեմ կարող պնդել, բայց չեմ էլ բացառում, որ այս հարձակման պատճառը իմ քաղաքական հայացքներն են ու Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած նախկին զրույցը, երբ եկեղեցին ու կաթողիկոսին թիրախավորելու մասին հարց էի տվել»։

Քննչական կոմիտեից այսօր տեղեկացանք, որ չնայած դեպքից մեկ շաբաթ անցել է, բայց Հակոբ Հարությունյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված որեւէ անձ չկա, չկան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ։ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքն ունի տուժողի կարգավիճակ։ «Վերջին անգամ ՔԿ ինձ հրավիրել են հունիսի 6-ին։ Համայնքապետարանի տեսախցիկների արձանագրությունն ուսումնասիրելու համար։ Ես իրենց եմ հանձնել նաև ձեր հրապարակած տեսանյութը, անուններ եմ տվել, թե ովքեր են ինձ ծեծի ենթարկել, դատաբժշկական փորձաքննության եմ ենթարկվել, տեսանյութի մեջ հստակ ցույց եմ տվել ու ասել եմ, թե ովքեր են»,-ասաց տուժողը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Thu, 23 Apr 2026 15:35:15 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով