Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնատունը բարեկարգելու համար

Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնատունը բարեկարգելու համար

Tue, 09 Jun 2026 19:38:52 +0400


Դատախազությունը հայտնում է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մայիսի 12-ին պետության սեփականություն էր գրանցվել Առինջում գտնվող, Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91%-ը։ Քննությամբ պարզվել է, որ Գուլոյանը, իմանալով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է տան պատերի, սալիկների, դռների և պատուհանների ապամոնտաժումն ու վնասումը։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ խոսքը առանձնատան երեսպատման աշխատանքի մասին է․ Գուլոյանի առանձնատուն «երեսը» ֆերզիտային սվաղ է եղել, դա նախկին պաշտոնյան ցանկացել է ավելի թանկ եւ գրավիչ քարով փոխարինել՝ տրավերտինով, գնել է տրավերտինը, սակայն գործն ավարտին չի հասցվել, քանի որ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ՝ Գուլոյանի տունն անցել է պետությանը․ գնված թանկարժեք տրավերտին քարի մեծ քանակ այժմ Գուլոյանի նախկին առանձնատան բակում շարված է։ Ստացվում է, որ տունը վերանորոգելու, բարեկարգելու համար Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ Sat, …