Աղմկոտ սպանություն՝ Լոնդոնում

Աղմկոտ սպանություն՝ Լոնդոնում

Tue, 09 Jun 2026 21:30:35 +0400


Լոնդոնի կենտրոնում սպանվել է Թալայա Ռայլին /իսկական անունը՝ Մարկ Օրաբիյի/, երգերի հայտնի հեղինակ, ով համագործակցել է համաշխարհային մեծության այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Դուա Լիպան եւ Բրիթնի Սփիրսը։ 35-ամյա տղամարդու դիակը հայտնաբերել են դանակի բազմաթիվ հարվածներով՝ լոնդոնյան բնակելի թաղամասերից մեկում։ Այս մասին հայտնում է Standard պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թալայա Ռայլիի դիակը հայտնաբերվել է հունիսի 5-ին, Սիլվերթաունում։

Ոստիկանությունը արագորեն անցել է հետաքննության անցկացմանը եւ կարճ ժամանակում ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են սպանության կատարման մեջ։Սակայն կարծես թե հետաքննությունը մտնում է փակուղի, քանի որ ձերբակալվածներից մեկին գրավով ազատ են արձակել, մյուս երկուսին՝ առհասարակ ազատ են արձակել՝ հանցանշան չգտնելով;

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միլիարդատիրոջ որդին ձերբակալվել է՝ մեղադրվելով հոր սպանության մեջ

Միլիարդատիրոջ որդին ձերբակալվել է՝ մեղադրվելով հոր սպանության մեջ Tue, 19 May 2026 22:30:47 +0400 Իսպանական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով