Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցները հարձակվում են, ծեծում-ջարդում, մնում անպատիժ

«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցները հարձակվում են, ծեծում-ջարդում, մնում անպատիժ

Wed, 10 Jun 2026 10:25:13 +0400


Ընտրություններից առաջ եւ հենց ընտրության օրը տարբեր համայնքներում արձանագրված դեպքերի մասին տարածվել են բազմաթիվ տեսանյութեր ու հաղորդումներ, որոնցում երեւում են, որ Փաշինյանի աջակիցները ֆիզիկական բռնություն են գործադրում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Մասիսում հունիսի 2-ին բոլորը տեսան, թե ինչպես են ծեծի ենթարկում քարոզչություն իրականացնող անձանց, այդ թվում` կանանց: Հարձակվողները ՔՊ-ի աջակիցներ էին, ակտիվ ծեծողներից մեկը՝ ԵԿՄ Մասիսի կառույցի ղեկավարը։ Քննչական կոմիտեն ասում է, որ դեպքի առթիվ ստացվել են հաղորդումներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ ընտրական գործընթացին խոչընդոտելու հոդվածներով՝ ստացվել է 3 հաղորդում։ Ձերբակալված անձ կամ անձինք կա՞ն․ ՔԿ-ից բացասական պատասխան տվեցին․ «Չկան»։ Իհարկե, բռնություն գործադրողն ընդդիմության ներկայացուցիչը չէ, որ արդեն կալանավորված լիներ:

Նույն պատկերը Լիճք համայնքի միջադեպով է, որտեղ Լիճքի վարչական ղեկավար՝ ՔՊ-ական Սիրակ Սիրականյանը եւ նրա հարազատները հարձակվել էին «Ուժեղ Հայաստանի» վստահված անձի` Նաիրի Հոխիկյանի եղբոր վրա, երբ վերջինս հորդորել էր պահպանել ընտրական գործընթացի կանոնները։ Այստեղ եւս կա քրեական վարույթ, սակայն ձերբակալված չկա։ Այսինքն, միջադեպերն արձանագրվում են, վարույթներ են հարուցվում, բայց ոչինչ չի արվում, մինչեւ հանրային հետաքրքրությունը կմարի, եւ ծածուկ կարճեն այս վարույթները: Իսկ Արտուր Օսիպյանը, Արտակ Ավետիսյանը կալանավորվել են, եւ նրանց մեղքը միայն այն է, որ Փաշինյանին առարկել են, կոշտ քննադատել։ Օսիպյանը 15 օրից ավելի հացադուլի մեջ է: Բազում հայտարարություններ են եղել` նրան ազատ արձակելու պահանջով: Բայց արդարադատությունը երկրում այլեւս մի մարդ է իրականացնում, իսկ նա իր ճանապարհին հայտնված մարդկանց չի ներում եւ պատժի մի ձեւ ունի` բանտ ուղարկելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞րն էր Վացլավ Հավելի և Նիկոլ Փաշինյանի մեծագույն տարբերությունը. Էդուարդ Շարմազանով

Ո՞րն էր Վացլավ Հավելի և Նիկոլ Փաշինյանի մեծագույն տարբերությունը. Էդուարդ Շարմազանով Sun, 14 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով