Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը

ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը

Wed, 10 Jun 2026 13:30:33 +0400


Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում նա առաջարկել է փոփոխություն կատարել Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենքում (H. R. 9086), որը «կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին»:

Քաղաքական գործիչը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում (որտեղ հայերն ապրել են 2 հազար տարի) Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ավելի քան 100 հազար բնակիչների էթնիկ զտման, հայ գերիների՝ նախկինում արձանագրված մահապատժի դեպքերի մասին, որոնց նյութերը տարածվել են համացանցում:

«Հաշվի առնելով դա՝ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ն Բաքվից պահանջի անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարված հայերին», – ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Շերմանը նաև նշել է, որ պատանդների ազատ արձակումն ուղղակիորեն կապված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի հետ:

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է իր ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ, դրան հասնելու ճանապարհին հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կարևոր քայլ կլիներ», – ասել է նա:
Առաջարկը պաշտպանել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։
Այժմ սպասվում է այդ փոփոխության անվանական քվեարկությունը։ Ընդունման դեպքում նախագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարգադրել է չեղարկել «տեղեկատվության չբարձրաձայնման համաձայնագրերը»

Կարգադրել է չեղարկել «տեղեկատվության չբարձրաձայնման համաձայնագրերը» Wed, 22 Jul 2026 19:00:49 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …