Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

«Մեծ-մեծ» խոսելուց բացի Իրանի հարցում «մեծ ախորժակ» ունի

«Մեծ-մեծ» խոսելուց բացի Իրանի հարցում «մեծ ախորժակ» ունի

Wed, 10 Jun 2026 14:00:21 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի ամբողջ ենթակառուցվածքը, եթե Թեհրանը հրաժարվի համաձայնության գալ։

«Եթե մարդիկ հիմարի պես վարվեն, մենք կհասնենք մի իրավիճակի, երբ ստիպված կլինենք ոչնչացնել ամբողջ երկրի բոլոր ենթակառուցվածքները։ Եվ ես չեմ կարծում, որ դա լավ բան է, քանի որ այդ դեպքում ինչ-որ մեկը ստիպված կլինի վերականգնել այն», – ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Իրանի ենթակառուցվածքների՝ կամուրջների, կառույցների և էլեկտրակայանների վերականգնումը կարժենա մոտավորապես մեկ տրիլիոն դոլար։ Նա ենթադրել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, կմասնակցի ֆինանսավորմանը։

Սպիտակ տան ղեկավարը նաև դրական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք սա նման կլինի Մարշալի ծրագրին (ԱՄՆ-ի օգնությունը եվրոպական երկրներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) Իրանի համար։ «Բայց մենք կստանանք նրանց նավթի կեսը», – հավելել է Թրամփը։

Հարցազրույցում ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը թանկ կարժենա և կհանգեցնի Հորմուզի նեղուցի փակմանը ևս շատ ամիսներով։ «Իմ լավագույն ընկերներից մի քանիսը ցանկանում են, որ ես նորից սկսեմ ռմբակոծել, բայց նրանք չեն հասկանում», – ասել է ԱՄՆ նախագահը, առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում նկատի ուներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ազնիվ հարևան». Փեզեշքիանը հայերեն գրառում է հրապարակել

«Ազնիվ հարևան». Փեզեշքիանը հայերեն գրառում է հրապարակել Thu, 09 Jul 2026 11:30:33 +0400 Իրանի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով