Կարևոր շեշտադրումներ

Կարևոր շեշտադրումներ

Wed, 10 Jun 2026 19:47:38 +0400


Ընտրությունների նախնական արդյունքների, հետընտրական զարգացումների և հետագա քաղաքական գործընթացների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի հիմնական շեշտադրումները.

«Շատ տարբերակներ չկան՝ կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կա՛մ հրաժարվում են մանդատներից»։

«Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»։

«Խնդիրը ձևն ընտրելը չէ. խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է»։

«Քաղաքական այն ուժերը, ովքեր անցել են խորհրդարան, այսինքն՝ ում սատարել է մեր ժողովուրդն այդ չափով, նրանք պիտի որոշում կայացնեն»։

«Մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք, մենք բոլորս պետք է այդ որոշումներն իրականացնենք»։

«Պայքարում հաջողության համար փողոցը միշտ էլ օգտակար է»։

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ»։

«Եթե մենք, օրինակ, 2017 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը՝ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Բայց ես չեմ ակնկալում, որ հիմա այդ դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն՝ հասկանալի պատճառներով…»։

«Այո՛, ես վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի»։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր Wed, 30 Sep 2026 00:08:59 +0400 Այսօր առավոտյան հանկարծ մտքովս…

7 ժամ ago

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Tue, 29 Sep 2026 23:43:01…

7 ժամ ago

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի Tue, 29 Sep 2026 23:33:25 +0400 ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ…

8 ժամ ago

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները Tue, 29 Sep 2026 23:19:07 +0400…

8 ժամ ago

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը Tue, 29 Sep 2026 23:04:01 +0400 Այսօր ձերբակալվել…

8 ժամ ago

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Tue, 29 Sep 2026 23:00:59 +0400 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»…

8 ժամ ago