«Հրապարակ»․ Կոթի գյուղի իշխանամետ քվեարկության պատճառները

«Հրապարակ»․ Կոթի գյուղի իշխանամետ քվեարկության պատճառները

Thu, 11 Jun 2026 10:15:22 +0400


Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղը (Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղը) երկար՝ 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ։ Գյուղի ամենաբերրի հողերից շուրջ 1000 հեկտարը գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո կամ` թիրախում եւ վտանգավորության պատճառով չի մշակվում: 1990-ական թվականներին Կոթին շուրջ 40 զոհ է տվել։ Կոթիի բնակիչները հայրենասիրություն գիտեն ոչ թե դասագրքերից, այլ՝ սեփական կյանքից, գյուղի հին ու նոր տարեգրությունից։

Ինչպե՞ս ստացվեց, որ սահմանամերձ, հերոսական տարեգրություն ունեցող Կոթին հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում քվեների մեծ մասը տվեց 44-օրյա պատերազմում պարտությամբ հպարտացող, Արցախ հանձնած, Կիրանցը մեջտեղից կիսած Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցությանը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Ֆեյսբուքի իր էջում հպարտությամբ հրապարակել է Կոթիում տեղի ունեցած քվեարկության արդյունքները, ըստ որի՝ 867 ընտրողից 562-ը կամ ընտրողների 64,82 տոկոսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 167 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 41, ԲՀԿ-ն՝ 23։ Կոթեցիների` այսպես քվեարկելու պատճառները որո՞նք են։ Պատճառը, պարզվում է, շատ պարզ է․ նրանք մի դիմում են ներկայացրել Փաշինյանին եւ հույս ունեն, որ իրենց դիմումը կհարգվի: Քվեները տվել են այդ պայմանով:

Բանն այն է, որ Կոթի գյուղից Արարատ Մուրադխանյանը 2003-ից գտնվում է անազատության մեջ։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 2002-ին՝ Կոթիի հարեւան Բարեկամավան գյուղից սերված Լեւոն Մեհրաբյանի ու նրա 3 հարազատների սպանության համար։ Դատարանում Ա․ Մուրադխանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, շահել է դատը` ընդդեմ Հայաստանի: Ըստ Եվրադատարանի, Մուրադխանյանի կալանքը 2004-2007 թվականներին եղել է անօրինական, եւ դրա համար Հայաստանը, որպես բարոյական փոխհատուցում, նրան վճարել է 6 հազար եվրո, բայց այս որոշումը նրան ազատություն չի բերել:
Կոթիի եւ հարակից գյուղերի բնակիչները, որոնք Մուրադխանյանին ճանաչում են, ընդհանուր՝ 2 հազար 500 մարդ, այս տարի Նիկոլ Փաշինյանին նամակ են գրել եւ հայտնել, որ Ա․ Մուրադխանյանի հանդեպ արդար դատաքննություն չի իրականացվել, գործի համար կարեւոր փաստեր կոծկվել են, հետո քրեական գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, եւ Փաշինյանից խնդրել են արդար դատաքննություն։ Այդ դիմում-խնդրանքը մայիսի 30-ին Ոսկեվան գյուղի ներքեւի հատվածում հանձնվել է Նիկոլ Փաշինյանին։

Ըստ կոթեցիների՝ Փաշինյանը խնդրանքին անորոշ է պատասխանել՝ ասելով, թե դիմումը կքննվի։ Սա առաջին դեպքը չէ, որ կոթեցիները Մուրադխանյանի խնդրով դիմում են երկրի ղեկավարներին։ 2013թ․ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում էլ Սերժ Սարգսյանն էր Կոթիում թեկնածուներից ամենաշատ՝ 902 քվե ստացել: Նորից այն պատճառով, որ կոթեցիները Ս․ Սարգսյանին էին դիմել` Արարատ Մուրադխանյանին ազատելու խնդրանքով եւ հույս ունեին իրենց իշխանամետ քվեարկությամբ օգնել նրա ազատվելուն։ Մայիսի 30-ին կոթեցիները Նիկոլ Փաշինյանին եւս երկու խնդրով են դիմել` Կոթիի առանձնատների 65 տոկոսն է միայն գազիֆիկացված, գազիֆիկացման ցանցն ընդլայնելու, իրենց տներ բնական գազ անցկացնելու համար գյուղացիները գումար չունեն եւ պետական աջակցություն են խնդրել։ Կոթիում պետական աջակցությամբ, վարկային միջոցներով 70 առանձնատուն է կառուցվել, եւս 20-ի շինարարությունը հաստատված է։ Կոթեցիները Փաշինյանին խնդրել են, որ սահմանամերձ Կոթիում, ինչպես Բաղանիսում, Ոսկեպարում, Բերքաբերում, Կիրանցում, այդ ծրագրով կառուցվող տների արժեքն ավելացնեն` ոչ թե 21 միլիոն դրամ տան, այլ՝ 16 միլիոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի շարք աղմկահարույց ու ուշագրավ տեղեկություններ կան

Մի շարք աղմկահարույց ու ուշագրավ տեղեկություններ կան Fri, 11 Sep 2026 13:31:46 +0400 ԱԺ պաշտպանության…

17 րոպե ago

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց ադրբեջանական «Սաբահ»-ին

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց ադրբեջանական «Սաբահ»-ին Fri, 11 Sep 2026 13:30:56 +0400 Բաքվի «Սաբահ»-ը ՈՒԵՖԱ-ի…

18 րոպե ago

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել Fri, 11 Sep 2026 13:15:40 +0400 Թումանյանն…

33 րոպե ago

Հինգ տարով ռեկտոր ընտրվեց

Հինգ տարով ռեկտոր ընտրվեց Fri, 11 Sep 2026 13:04:37 +0400 «Հրապարակը» տեղեկացավ, որ քիչ առաջ…

44 րոպե ago

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում Fri, 11 Sep…

48 րոպե ago

«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում

«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում Fri, 11 Sep 2026…

1 ժամ ago