Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Աշխարհի առաջնությունն այսօր կմեկնարկի Շակիրայի շքեղ շոուով

Աշխարհի առաջնությունն այսօր կմեկնարկի Շակիրայի շքեղ շոուով

Thu, 11 Jun 2026 17:00:17 +0400


Այսօր՝ հունիսի 11-ին, մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Բացման արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին և կներառի Շակիրայի մասնակցությամբ շքեղ շոու:

Մրցաշարի առաջին խաղը կկայանա 23:00-ին. Մեքսիկան կխաղա Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) հետ:

Խաղը կանցկացվի Մեխիկոյի լեգենդար «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում, որը տեղավորում է մոտ 80,000 հանդիսատես և հյուրընկալել է 1970 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների խաղերը:

2026 թվականի աշխարհի առաջնությունը առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Մրցաշարը կտևի մինչև հուլիսի 19-ը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող

Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Tue, 21 Jul 2026 23:45:24 +0400 Շարժվող թիրախ խառը …