Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Մեքենայով մտել են թաղամասի տարածք եւ կրակել բնակիչների վրա

Մեքենայով մտել են թաղամասի տարածք եւ կրակել բնակիչների վրա

Thu, 11 Jun 2026 22:00:10 +0400


ՀԱՀ Յոհանեսբուրգ քաղաքի արվարձաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տասներկու մարդ է զոհվել։ Եւս ինը ստացել են հրազենային վնասվածքներ։ Ութ տղամարդ եւ երեք կին, ընդ որում, մահացել են տեղում։ Մեկ տղամարդ մահացել էր ավելի ուշ՝ ստացած վնասվածքներից՝ հիվանդանոցում։ Համաձայն իրավապահների տեղեկությունների, 10 զինված տղամարդ, սպիտակ Toyota Quantum մեքենայով եկած են եղել դեպքի վայր։ Մտել են թաղամասի տարածք եւ սկսել են կրակել թաղամասի բնակիչների վրա, որից հետո դիմել են փախուստի եւ թաքնվել։ Հարձակման պատճառները անհայտ են։ Դեռ տեղեկություններ չկան նաեւ այն մասին, որ հրաձգության մասնակիցներից որեւէ մեկը ձերբակալվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի Tue, 11 Aug 2026 14:54:53 …