Ուրբաթ , 12 Հունիսի 2026

Հանձնաժողովների կազմերը դեռ 1-2 տարի առաջ էին փոխել

Հանձնաժողովների կազմերը դեռ 1-2 տարի առաջ էին փոխել

Thu, 11 Jun 2026 22:15:04 +0400


Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել էր պատրաստվել շատ վաղուցվանից: Մենք դեռ անցած տարի գիտեինք, որ ԿԸՀ-ն փոխել է ընտրատեղամասային հանձնաժողովների համալրման կարգը:

Փոխել է հանձնաժողովների անդամների վերապատրաստման կարգը, բարդացրել հանձնաժողովի անդամի լիցենզիա ստանալու քննությունները եւ նախկին անդամներից շատերին արհեստականորեն կտրել են քննություններից` ընդգրկելով նոր անձանց:

Արդյունքում, ընդդիմության հետ այս կամ այն կերպ առնչվող շատ անդամներ դուրս են մնացել, նրանց փոխարեն ընդգրկվել են նոր մարդիկ` իշխանությանը հավատարիմ, որոնք չեն տիրապետում օրենսդրությանը, չգիտեն հանձնաժողովի անդամի իրավասությունները, ծանոթ չեն անգամ Ընտրական օրենսգրքին:

Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների մի քանի նախագահներից տեղեկացանք, որ հանձնաժողովների շատ անդամներ, որոնք մեծամասամբ ՔՊ կուսակցության և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից են ընդգրկվել տեղամասային հանձնաժողովներում աշխատելու` բացարձակապես անգրագետ են, չունեն ընտրությունների վերաբերյալ տարրական գիտելիքներ:

Նրանք հունիսի 7-ին դժվարանում էին իրենց պարտականությունները կատարել, չնայած ընտրական օրենսդրության վերաբերյալ դասընթացի են մասնակցել, քննություն հանձնել, ստացել ընտրական հանձնաժողովի անդամ լինելու իրավունք։ Անգրագետ, ընտրական օրենսդրությանը չտիրապետող, «յուրային» տգետներին իշխանությունը լավություն է արել` դարձրել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, որ նրանք ԱԺ ընտրություններում հանձնաժողովի անդամության 1-2 օրվա աշխատանքի համար պետբյուջեից մոտ 70 հազար դրամ գումար ստանան եւ աջակցեն իր վերարտադրությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվայում համոզված են՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական գործընթացը

Մոսկվայում համոզված են՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական գործընթացը Wed, 10 Jun 2026 16:53:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով