Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

3 երիասարդներ ձերբակալվել են

3 երիասարդներ ձերբակալվել են

Thu, 11 Jun 2026 23:15:53 +0400


Հունիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը և դրամարկղից փող գողացել։

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-33 տարեկան երեք տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել՝ մեքենան թողնելով նույն տեղում։

Նույն օրը՝ ժամը 14․40-ին, երեքն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմին։

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը, նույն կերպ՝ կոտրելով դուռը, նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը Wed, 30 Sep 2026 11:11:08 +0400 Գյումրի քաղաքում …