Կվերադառնա՞ Արոնյանը շախմատի Հայաստանի շախմատի հավաքական
Fri, 12 Jun 2026 09:30:32 +0400

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալն անվանել է իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը և հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Հայաստանի շախմատի հավաքական։ Այս մասին նա ասել է Liferoom հաղորդաշարի ընթացքում։
«Դա իմ կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր։ Բայց ես իրավիճակն այսպես ընկալեցի՝ երկրում վերաբերմունքը շախմատի նկատմամբ սառել է, շախմատն այլևս չի դիտարկվում որպես ազգային շահերի ոլորտ։ Եվ եթե ես թույլ տայի ինձ վերաբերվել որպես շարքային մարզիկի, որը ոչնչի չի հասել, ապա դրանով իսկ հարվածի տակ կդնեի ամբողջ ոլորտը։ Եթե դուք վատ եք վերաբերվում ինձ, և եթե իմ կարծիքն այս ոլորտում ձեզ համար ոչինչ չի նշանակում, ապա մենք այլևս խոսելու բան չունենք»,-ասել է տիտղոսակիր շախմատիստը։
Ինչ վերաբերում է ազգային հավաքական վերադառնալուն, Արոնյանը նշել է, որ նման հնարավորություն չի տեսնում․ «Այն ամենը, ինչ կարող էի ապացուցել ինձ և իմ ընկերներին, արդեն ապացուցել եմ։ Ինձ միշտ հայ եմ համարել և իմ նպատակը տեսել եմ մեր ժողովրդին օգտակար լինելու, մեր՝ որպես թույլ ազգի մասին կարծիքը փոխելու մեջ։ Մենք ուժեղ ենք»։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, մեր ընտրանու կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը 2021 թվականին հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին։ Լևոնն իր որոշումը հիմնավորել էր «շախմատային ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և պետության կողմից շախմատիստներին ցուցաբերվող աջակցության դադարեցմամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր