Հզոր երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումները Հայաստանում էլ են զգացվել

Հզոր երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումները Հայաստանում էլ են զգացվել

Fri, 12 Jun 2026 18:35:36 +0400


Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, ցնցումները զգացվել են նաև ՀՀ Տավուշի մարզի մի քանի բնակավայրում, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվու է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Հայաստանում

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Հայաստանում Sat, 06 Jun 2026 22:45:09 +0400 Հունիսի 6-ին` …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով