Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

Նախկին նախագահը հայտնել է ընտրություններում իր հաղթանակի մասին

Նախկին նախագահը հայտնել է ընտրություններում իր հաղթանակի մասին

Mon, 20 Apr 2026 09:30:52 +0400


Բուլղարիայի նախկին նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է իր «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցության հաղթանակի մասին ապրիլի 19-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է Bloomberg-ը։

««Առաջադեմ Բուլղարիա»-ն անկասկած հաղթում է։ …Սա հույսի հաղթանակ է անվստահության նկատմամբ։ Սա ազատության հաղթանակ է վախի նկատմամբ։ Եվ վերջապես, սա, եթե կարելի է ասել, բարոյականության հաղթանակ է», – լրագրողներին ասել է Ռադևը։

Բացի այդ, «Ալֆա Ռիսըրչ» սոցիոլոգիական ընկերության տվյալներով՝ «Առաջադեմ Բուլղարիան» կստանա ձայների 44%-ը։ Նրա ամենամոտ մրցակիցը՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի իշխող GERB-SDS կոալիցիան, ենթադրաբար, կստանա 14%։

Հակառակորդները և որոշ արևմտյան վերլուծաբաններ 62-ամյա Ռումեն Ռադևին անվանում են ռուսամետ քաղաքական գործիչ։ Նա հայտարարություններ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեմ և հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ։ Անցյալ տարի Մյունխենի անվտանգության համաժողովում նա խոսեց «Քիսինջերի պլանի» մասին, որը նախատեսում էր ուկրաինական որոշ տարածքների զիջում՝ «ինքնիշխան, ժողովրդավարական և ազատ Ուկրաինայի դիմաց»։

Ռադևը հայտարարեց, որ Մոսկվայի հետ հարաբերություններ կկառուցի պրագմատիզմի վրա հիմնված, միաժամանակ նշելով, որ չի խոչընդոտի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գաղտնի պլանի մասին

Գաղտնի պլանի մասին Thu, 20 Aug 2026 13:18:02 +0400 «Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն …