Մահացել է Ռյու Մուրակամին
Fri, 23 Oct 2026 13:03:04 +0400

74 տարեկանում մահացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին։ Գրողը մահացել է հոկտեմբերի 17-ին, իսկ նրա մահվան մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 23-ին։
Ռյու Մուրակամին գրական աշխարհում ճանաչում է ձեռք բերել իր առաջին՝ «Գրեթե թափանցիկ կապույտ» վեպով, որը լույս է տեսել 1976 թվականին և արժանացել Ակուտագավայի հեղինակավոր գրական մրցանակին։
Նրա հայտնի ստեղծագործություններից են նաև «Մետաղադրամների պահարանների երեխաները» և «Միսոյի ապուրի մեջ» վեպերը։ Մուրակամիի գործերում հաճախ անդրադարձ է կատարվել բռնությանը, թմրանյութերին , ժամանակակից հասարակության մութ կողմերին։ Նա համարվում է ժամանակակից ճապոնական գրականության ճանաչված ներկայացուցիչներից մեկը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր