Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

ԱԺ-ն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը

ԱԺ-ն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը

Fri, 03 Jul 2026 14:21:09 +0400


ԱԺ-ն 68 կողմ, առանց դեմ եւ ձեռնպահ ձայներով ընդունել է «Ընտրական օրենսգրքում» լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին» օրինագծերի փաթեթը։

Այն սահմանում է, որ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին իրենց ընտրելու իրավունքը կկարողանան իրացնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկությունից առաջ 2 տարվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի: Բնակության ժամկետի հաշվարկն սկսվում է հերթական ընտրություններից 48 օր կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ։

Բացառություն է սահմանվում այն պետական ծառայողների համար, որոնք արտերկրում են գտնվել ծառայողական պարտականությունները կատարելու բերումով։

Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում Sat, 12 Sep 2026 08:25:29 +0400 Երեկ, ինչպեսեւ գրել …