Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Թրամփը՝ Լիբանան-Իսրայել բանակցությունների մասին, կարևոր օր է

Թրամփը՝ Լիբանան-Իսրայել բանակցությունների մասին, կարևոր օր է

Thu, 16 Apr 2026 10:00:17 +0400


Իսրայելի և Լիբանանի առաջնորդները ապրիլի 16-ին բանակցություններ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Փորձում ենք մի փոքր դադար ստեղծել Իսրայելի և Լիբանանի միջև։ Արդեն երկար ժամանակ է, ինչ երկու առաջնորդները խոսում են՝ մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը», – գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։

Ապրիլի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են լիբանանա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցությունները: Ավելի վաղ Axios հարթակը հայտնել էր, որ Լիբանանն ամերիկյան միջնորդների միջոցով Իսրայելին խնդրել է դադարեցնել հարվածներն իր տարածքին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների նախօրեին:Դրանիցհետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա հանձնարարել է երկրի նախարարների կաբինետին ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ, որոնց նպատակն է լինելու «Հզբոլլահ» շիական շարժման զինաթափումը և երկու պետությունների միջև խաղաղության հաստատումը:

Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության սրումը սկսվել է մարտի 2-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին: Մարտի 16-ից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և հարվածներ է հասցնում լիբանանյան քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաքին: Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հասնելու մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրել է Իսրայելի դեմ գործողությունները, սակայն վերսկսել է դրանք Լիբանանի վրա իսրայելական զանգվածային հարվածներից հետո:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միասնական փողոցային հարթակ ստեղծեն

«Հրապարակ». Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միասնական փողոցային հարթակ ստեղծեն Tue, 12 May 2026 12:45:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով