Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Պուտինին հրավիրել ենք մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին․ Մարկո Ռուբիո

Պուտինին հրավիրել ենք մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին․ Մարկո Ռուբիո

Thu, 24 Sep 2026 20:30:46 +0400


Միացյալ Նահանգները հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մասնակցելու այս տարվա դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք հրավիրել ենք նախագահ Պուտինին՝ մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։ Կարծում ենք, որ նրա համար դա լավ առիթ է շփվելու համար ոչ միայն մեր նախագահի հետ, այլ նաեւ աշխարհի մյուս առաջնորդների»,- ասել է Ռուբիոն։ Նա նաեւ հնարավոր է համարել, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա Թրամփ-Պուտին հանդիպում։ Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար եւ հույս է հայտնել, որ նախագահ Պուտինը կընդունի հրավերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր»

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր» Thu, 05 Nov 2026 15:17:18 +0400 «Միասնության թևեր» …