Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Ժողովրդավարություն` ըստ ՔՊ-ի

Ժողովրդավարություն` ըստ ՔՊ-ի

Thu, 24 Sep 2026 20:45:20 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն կառավարում է երկիրը, այլև փորձում է քաղաքական սերունդ դաստիարակել։ 2024 թվականին ՔՊ-ն հիմնել է «Ժողովրդավարության դպրոց», որն այժմ կրկին ընդունելություն է հայտարարել։ Դիմել կարող են 18-35 տարեկանները, իսկ ուսանողների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով։

Առաջին հայացքից նախաձեռնությունը կարող է ընկալվել որպես երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագիր։ Սակայն այստեղ առաջանում է կարևոր հարց՝ ո՞վ և ի՞նչ տեսանկյունից է երիտասարդներին սովորեցնելու ժողովրդավարություն` մի բան, որն այնքան հետեւողականորեն երկրից արմատախիլ են անում իշխող կուսակցությունը եւ իր առաջնորդը։ ՔՊ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ դպրոցում քննարկվում են ոչ միայն քաղաքականության տեսությանը և ժողովրդավարությանը վերաբերող հարցեր, այլև հենց «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրին ու գաղափարախոսությանը վերաբերող թեմաներ։

Ավելին՝ դեռևս դպրոցի ստեղծման մասին հայտարարելիս կուսակցությունը նշել էր, որ դասավանդողների թվում լինելու են ՔՊ անդամներ, այդ թվում՝ պատգամավորներ։ Ի դեպ՝ այստեղ սովորելու համար ոչ միայն անհրաժեշտ է ինքնակենսագրական ներկայացնել, այլեւ պարտադիր պայման է, որ դիմողները պատասխանեն հարցին՝ ինչո՞ւ և ինչո՞վ է իրենց համար կարևոր Հայաստանի Հանրապետությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հատուկ պայքար է իրականացվում

Հատուկ պայքար է իրականացվում Fri, 25 Sep 2026 12:05:19 +0400 ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով