Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում

Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում

Fri, 12 Jun 2026 19:15:28 +0400


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ իշխանությունները, քաղաքագետ և հանրային գործիչ Ալեն Ղևոնդյանին ձերբակալելով և անազատության մեջ պահելով՝ խախտում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։

Որպես կողմնակալ դիտորդ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կարծիք է հայտնում, որ Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համար։

Առաջնորդվելով ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևով «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն միանում է հանրային գործիչ, քաղհալածյալ Ալեն Ղևոնդյանին անհապաղ ազատ արձակելու հասարակական պահանջին։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

12.06.2026թ
Երևան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա չի հասկանում, որ թիրախավորում է 550 հազար քաղաքացու

Նա չի հասկանում, որ թիրախավորում է 550 հազար քաղաքացու Fri, 12 Jun 2026 13:27:17 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով