Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը

Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը

Sun, 14 Jun 2026 00:09:18 +0400


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2 հայտ էր ներկայացրել Վարչական դատարան՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները։ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով «Բարգավաճ Հայաստանը» կորցրել էր ավելի քան 200 ձայն, ինչը ազդում էր ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու վրա:

Կուսակցությունը հայտարարել էր, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է մեծ թվով քվեներ։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ երկու հայցն էլ դատավորներ Արթուր Ավագյանը և Անի Չիլինգարյանը մերժել են։

Փաստաբան Արամ Օրբելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դատավոր Արթուր Ավագյանը թեև մերժել է հայցը, բայց արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն․ «Դատարանի որոշման մեջ մասնավորապես ասվում է՝ Ինչ վերաբերում է Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու լիազորությանը, ապա դատարանն արձանագրում է, որ այն սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վարույթում կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է առանձին ընտրական տեղամասերում նշանակելու վերաքվեարկություն, ուստի տվյալ նորմով սահմանված լիազորությունը սույն դեպքում թեև կիրառելի չէ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ (սույն գործով վիճարկվող) արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու Wed, 16 Sep 2026 17:00:33 …