Կիրակի , 14 Հունիսի 2026

Բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Sun, 14 Jun 2026 18:15:22 +0400


Հունիսի 13-ին՝ ժամը 18։53-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz մակնիշի մարդատար և KamAZ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հինգ տուժածի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջիններս հոսպիտալացվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցանկանում են զբաղվել զենքի արտադրությամբ

Ցանկանում են զբաղվել զենքի արտադրությամբ Sat, 16 May 2026 16:30:25 +0400 Mercedes-Benz ընկերությունը հայտարարել է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով