Մակրոնը, Էրդողանը և մյուսները ողջունել են խաղաղության համաձայնագիրը

Մակրոնը, Էրդողանը և մյուսները ողջունել են խաղաղության համաձայնագիրը

Mon, 15 Jun 2026 12:00:25 +0400


Աշխարհի առաջնորդները ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայնագիրը անվանել է «չափազանց կարևոր քայլ պատերազմը դադարեցնելու, տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու և Հորմուզի նեղուցը բացելու գործում»։ Սթարմերը կոչ է արել «վերականգնել առանց մաքսատուրքի նավարկության ազատությունը»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ ասել է հետևյալը. «Ծովային նավարկության վերականգնումը առանց սահմանափակումների կամ վճարների կարևոր է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար»։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հույս է հայտնել, որ «Հորմուզի նեղուցում ազատ և անվտանգ նավարկությունը իսկապես կապահովվի»։ The New York Times-ը նշում է, որ Ճապոնիայի նավթի 95%-ը գալիս է Մերձավոր Արևելքից։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է երկու կողմերին համաձայնագրի կապակցությամբ, որը «կծառայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կայուն մթնոլորտի հաստատմանը»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կարծիք է հայտնեկ, որ համաձայնագիրը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաձայնագիրն անվանել է «հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել»․ Տիգրան Դումիկյան

«Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել»․ Տիգրան Դումիկյան Wed, 29 Jul 2026 11:49:45 +0400 Վերլուծաբան …