Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան

Mon, 15 Jun 2026 14:32:29 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Նիկոլ Փաշինյան, ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը» գրառմամբ։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ընդդիմության ձայները կեղծված են և ընդդիմությունը լեգիտիմ չէ, այդ ձայները ձեռք է բերել ընտրակաշառքով։ Լսի՛ր, Նիկոլ Փաշինյան, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա ու ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դու ես և քո քաղաքական թիմը։

Իսկ ընդհանրապես այս ձեռագիրը նույնն է, բան չի փոխվել իրենց մոտ․ հանձնել Արցախը՝ ասել, որ նախկիններն են արել, կեղծել ընտրությունները՝ մեղքը բարդել ընդդիմության վրա։

Եվ այս ամենի իմաստը ո՞րն է․ շարունակ խուսափել պատասխանատվությունից, մեղքը բարդել այլոց վրա։ Ինչո՞ւ է այս պահին սա անում. որպեսզի ապալեգիտիմացնի ընդդիմությանը և դրանից հետո բոլորը հանցագործությունները, բռնաճնշումները, ապօրինությունները ընդդինության նկատմամբ լինեն արդարացված։ Չի ստացվելու․․․»,- ասվում է տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը Ռուսաստանին ուղղված 2 «քաղաքական ռեւերանս» արեց

Փաշինյանը Ռուսաստանին ուղղված 2 «քաղաքական ռեւերանս» արեց Fri, 19 Jun 2026 15:15:11 +0400 ՀՀ վարչապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով