Վերջերս վերանորոգված Փակ շուկայի գետնանցումում լճակ է գոյացել
Mon, 15 Jun 2026 15:14:38 +0400
Վերջերս վերանորոգված Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցումում լճակ է գոյացել։ Թեև արդեն ավելի քան 12 ժամ անձրև չի եկել, բայց անցումի ջրահեռացման համակարգի չգործելու հետևանքով ջրի մակարդակը չի իջնում։ Մարդիկ ստիպված մի քանի հարյուր մետր քայլում են, որպեսզի կարողանան փողոցն անցնել։