Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Հաջիևը Դիլիջանի այն վայրում էր, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով դարձել է ՀՀ այցեքարտը

Հաջիևը Դիլիջանի այն վայրում էր, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով դարձել է ՀՀ այցեքարտը

Mon, 15 Jun 2026 16:14:53 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

«Հաջիևը Դիլիջանում է՝ հենց այն վայրում, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերածնվել ու դարձել է Հայաստանի այցեքարտ։
Նրան ուղեկցում է Արմեն Գրիգորյանը, ում հարսանիքը Շուշիում է անցել, այն վայրում, որտեղ Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերանորոգվել է մզկիթը։

Այդ անբռնազբոս զբոսանքի ժամանակ Արմեն Գրիգորյանը երևի այս փաստերի մասին էր պատմում Հաջիևին և երևի հետաքրքրվում էր Ռուբենի Վարդանյանի ճակատագրով և հայտնում, որ ինքը հաշտ չէ այս ամենի հետ։

Բայց չէ։ Սա մեկ այլ իրականության մեջ, որտեղ մեր ազգին ներկայացնում են հարգանք վայելող և արժանապատվություն ունեցող պետական գործիչներ։

Իսկ նիկոլական Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ծպտուն անգամ չի հանել ոչ Դիլիջանի վերածնման պատմությունից, ոչ իր հարսանիքից, ոչ էլ Ռուբենի և մյուս հայ գերիների վերադարձի մասին է խոսել։
Ու քանի որ Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և մյուսները՝ վաղուց չունեն ոչ արժանապատվություն, ոչ հայկական պատկանելության զգացում, նրանց արժանապատվությունը այլևս չի խոցվում։ Խոցվում և նսեմացվում է հայ ժողովրդի արժանապատվությունը, մեր պետության համբավը և նշանակությունը։

Բարոյական սահմանները վաղուց անցած են։ Բայց այսպիսի արարքները չեն ներվում։ Այսպիսի արարքները գուցե քրեական հոդված չունեն, բայց տիեզերական արդարությունից չեն խուսափում։

Հայ ժողովուրդը ձեզ գետնի տակից է գտնելու, չեք հասցնելու փախչել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Wed, 08 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով