Եթե մեզ չեն առաջարկել միանալ հայտարարությանն, ինչպե՞ս պետք է միանայինք

Եթե մեզ չեն առաջարկել միանալ հայտարարությանն, ինչպե՞ս պետք է միանայինք

Mon, 15 Jun 2026 19:45:02 +0400


Հունիսի 14-ին ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարություն էին տարածել, որ չեն ընդունում և կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը: Հայտարարության տակ ստորագրել էին` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը:

Որքան էլ, որ զարմանալի է, այս հայտարարությանը չէին միացել Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը, Սուրեն Պետրոսյանի կուսակցությունը, Ռեֆորմիստները, ԴՕԿ-ը, Շնորհապետական կուսակցությունը, որը ևս հանդես է գալիս որպես ընդդիմադիր և այլն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ներքոստորագրյալ քաղաքական ուժերն արձանագրում են, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունից Միքայել Նահապետյանին «Հրապարակը» հարցրեց` ինչո՞ւ իրենց քաղաքական ուժը չի միացել այս հայտարարությանը: Նա մեզ հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, նկատեց. «Մենք հենց առաջին ուժն ենք եղել, որը ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հայտարարել ենք` այս ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ լեգիտիմ: Հայտարարությունն արվել է հունիսի 8-ին: Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի համատարած կիրառմամբ, ընտրակաշառքով, սպառնալիքներով, ատելության խոսք տարածելով, ինչպես նաև բևեռացված ծայրահեղ մթնոլորտում են անցել ընտրությունները, և այս պարագայում չէր կարող լինել արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություն, քանի որ բազմաթիվ և քրեական հոդվածներ են խախտվել: Երբ մենք խոսում էինք այս ամենի մասին, մյուս քաղաքական ուժերը դեռ մտածում էին, թե ինչ քաղաքական գնահատական տան այդ ամենին: Երեկ նորից ենք հայտարարություն տարածել այն մասին, որ ՔՊ-ն յուրացնում է ժողովրդի կողմից իրեն չտված քվեների հստակ քանակը: Այդ քայլով ՔՊ-ն ընտրակեղծիքների մեծ դուռ է բացել: Առհասարակ, ցանկացած հայտարարության միանալու համար պարտադիր պայման է, որ գոնե դրա սևագիր տարբերակին ծանոթ լինես: Այսինքն` մենք չէինք կարող արդեն մամուլում հրապարակված տեքստը դնել ու ասել` վայ, էս ինչ լավ տեքստ է, մենք էլ միանանք սրան: Ըստ երևույթին` միացողներին առաջարկվել է միանալ, իսկ մեզ` չի առաջարկվել ոչինչ, հակառակ պարագայում մենք, անպայման կմտածեինք, տառ առ տա՞ռ ենք համաձայն այդ տեքստի հետ, թե՞ որոշ վերապահումներով: Եթե մեզ չեն առաջարկել, ինչպե՞ս պետք է միանայինք», – ասաց նա:

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանն էլ, որը Շնորհապետական կուսակցության ցուցակով երկրորդ համարն էր, մեզ հետ զրույցում խուսափեց գնահատական տալ ընտրությունների արդյունքներին, ասելով, որ ինքը, թեպետ, ցուցակում երկրորդ համարն է եղել, սակայն կուսակցության անդամ չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները

«Հրապարակ». Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները Thu, 16 Jul 2026 09:15:20 +0400 Գագիկ Ծառուկյանի…

8 րոպե ago

Խլոցի-քցոցի

Խլոցի-քցոցի Thu, 16 Jul 2026 09:00:20 +0400 Տնտեսության մոնիտորինգ անող ընկերության ղեկավարն ինձ երկար բացատրում…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են Thu, 16 Jul…

38 րոպե ago

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 10 օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 10 օրերին Thu, 16 Jul 2026 08:29:30 +0400 Latest news…

54 րոպե ago

«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել

«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել Thu, 16 Jul 2026 08:25:05 +0400…

58 րոպե ago

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել Thu, 16 Jul…

1 ժամ ago