Խլոցի-քցոցի

Thu, 16 Jul 2026 09:00:20 +0400


Տնտեսության մոնիտորինգ անող ընկերության ղեկավարն ինձ երկար բացատրում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 8-րդ տարում ձեռնամուխ եղել կապիտալի վերաբաշխմանը: Դրա միայն մի փոքր հատվածն է տեսանելի մեզ` շարքային քաղաքացիներիս: Օրինակ, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը խլելու վերջին պրոցեսը, որի շրջանակներում երեկ հայտարարեցին, որ «Մուլտի Վելնեսի» Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը «վերադարձվել է Երեւանին»:

«Երեւան» եւ «վերադարձնել» բառերը, իհարկե, կիսագրագետ, բոլշեւիկյան գաղափարներ կրող անապահով զանգվածի համար են, որն ուրախանում է, երբ մեծահարուստների ունեցվածքը խլում են: Նրանց մի մասին թվում է, թե դրանից մի կտոր իրեն է բաժին հասնելու, մյուս մասն ուղղակի ատում է իրենից լավ ապրող ցանկացածին եւ յուրաքանչյուր ունեցվածք համարում է թալանի արդյունք. այդպես են նրան ներշնչել ՔՊ-ի հեղափոխականները:

Մարդու ունեցվածքը` սեփականությունը խլելու մեկ այլ օրինակ էլ ՀԷՑ-ի «պետականացումն» էր, որը վերցրին Սամվել Կարապետյանից եւ առայսօր որեւէ փոխհատուցում չեն վճարել, իսկ ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին էլ ընտրակաշառքի մեղադրանքով կալանավորել են, չնայած մեղադրանքը կառուցված է ինչ-որ կանանց խոսակցության գաղտնալսման վրա, իսկ այդ կանանց Ղազինյանը չի ճանաչում, երբեւէ չի տեսել:

Ունեցվածքը մի խմբից խլելու եւ այլ խմբի վերաբաշխելու գործընթաց է նաեւ ապօրինի գույքի բռնագրավման գործընթացը` այդքան քննադատված եւ հակասահմանադրական օրենքի հիման վրա, որտեղ ոչ թե պետությունն է ապացուցում, որ մարդը գողություն է արել, այլ անձն է ապացուցում իր գույքի օրինականությունը: Չնայած այստեղ էլ իշխանությունը մեծ հաջողություններ չունի: Մի խոսքով, որտեղ մատդ դնում ես, անօրինականություն է եւ «բեսպրեդել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դիլիջանի աղբավայրը միտումնավո՞ր են հրդեհում

Դիլիջանի աղբավայրը միտումնավո՞ր են հրդեհում Wed, 16 Sep 2026 22:45:28 +0400 Մինչ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ…

13 րոպե ago

Օձերի պատճառով մանկապարտեզն առաջիկա օրերին փակ կլինի

Օձերի պատճառով մանկապարտեզն առաջիկա օրերին փակ կլինի Wed, 16 Sep 2026 22:30:44 +0400 Այսօր գրել…

27 րոպե ago

Բերդ Փիթի որդին հրաժարվել է հոր ազգանունից

Բերդ Փիթի որդին հրաժարվել է հոր ազգանունից Wed, 16 Sep 2026 22:30:37 +0400 Անջելինա Ջոլիի…

27 րոպե ago

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Wed, 16 Sep 2026 22:15:58 +0400 ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը «Գազի…

42 րոպե ago

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն Wed, 16 Sep 2026 22:00:59 +0400 Ռուսաստանի նախագահի օգնական…

57 րոպե ago

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են Wed, 16 Sep 2026 21:45:18 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն…

1 ժամ ago