Պարտվել է ինքն իրեն. Տիգրան Պասկևիչյան

Պարտվել է ինքն իրեն. Տիգրան Պասկևիչյան

Mon, 15 Jun 2026 22:15:11 +0400


Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԱՐՏՎԵԼ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ…

Մեկ տարի մեկ ամիս առաջ, երբ ինձ հարցնում էին հաջորդ տարվա ԱԺ ընտրությունների հնարավոր ելքի մասին, ես առանց տատանվելու պատասխանում էի՝ Նիկոլը հաղթելու է առանց խոչընդոտների։

Նեգատիվ այս կանխատեսումը հիմնավորում էի քաղաքական դաշտի ամայությամբ, քաղաքական այլընտրանքային մտքի ամլությամբ, եւ, իհարկե, ահռելի այն ռեսուրսով, որը կա նրա ձեռքի տակ։

– Պարտվածը չի կարող հաղթել,- հակաճառում էին զրուցակիցներս։ Իսկ ես նրանց բացատրում էի, որ պարտության թեման փակվել է 2021-ի ընտրություններով։ Հանրությանը նա համոզել է որ այդ (44-օրյա պատերազմի) եւ հաջորդած (Արցախի վերջնական հանձնում, հայաթափում, ՀՀ տարածքների կորուստ) պարտությունները ոչ թե պարտություն են՝ դասական իմաստով, այլ աշխարհաքաղաքական խաղերի բաղադրիչ։

Կարճ կապեմ՝ նշվածները ոչ մի կերպ չէին խոչընդոտում եւ չէին խոչընդոտելու նրա սահուն ու տպավորիչ հաղթանակին, անգամ սահմանադրական մեծամասնություն ստանալուն։

Բայց եղավ 2025 թվականի մայիսի 29-ը, եւ ամեն ինչ սկսեց թարս գնալ։ Նիկոլը ցասկոտ ու վայրագ պատերազմ հայտարարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ մտքի ամենահետին ծայրով չանցկացնելով, որ կարող է պարտվել։

Մոտ ինը ամիս տեւած գռեհիկ, հակասահմանադրական, հակաօրինական պայքարը ոչ մի արդյունք չտվեց։ Արդյունք չտվեցին բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալություններն ու նրանց ներկայացված շինծու մեղադրանքները։ Ապարդյուն էին եկեղեցուց եպիսկոպոսներ քաղելու ջանքերը։ Մյուս բաները, ինչին ռուսերեն ասում են՝ мелкие пакости (մանր, կեղտոտ հնարքներ), չեմ նշում։

Պարզապես արձանագրեմ, որ ՄԵԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հազիվ մարսած՝ Նիկոլը նոր պարտություն սարքեց իր գլխին եւ 2026-ի ԱԺ ընտրություններում պարտվեց։

Պարտվեց ինքն իրեն։

Նա ունի իշխանություն, բայց այլեւս չունի կենսունակություն։ Եվ եթե փորձի նույն ոգով, նույն ջերմեռանդությամբ հարձակվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, շատ շուտով կկորցնի նաեւ անկենսունակ այդ իշխանությունը։

Ասվածը հասկանալու համար դիտեք իմ «Հակաեկեղեցական օրացույց» ֆիլմը, որի հղումը դնում եմ մեկնաբանությունների դաշտում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ազատվեք հիպնոսից

Ազատվեք հիպնոսից Wed, 04 Nov 2026 09:00:33 +0400 Շտապում է` շատ է շտապում իշխանությունը: Երեւի…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

50 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

59 րոպե ago