Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Հայկական սցենարը

Հայկական սցենարը

Tue, 16 Jun 2026 09:00:22 +0400


Պետք է խոստովանենք, որ այս իշխանությունն ինչքան անմիտ ու անպատասխանատու է պետական հարցերի լուծման ժամանակ, նույնքան ճկուն ու պատասխանատու է իր վերարտադրությանը եւ իր շահերին վերաբերող հարցերում: Սա առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարպետորեն հաղթահարում է իրեն ուղղված գոյաբանական ճգնաժամերը: Ինքնապաշտպանական խելք ու բնազդ ունեն կամ էլ` լավ խորհրդատուներ:

Ինչ ասես արժեին Սահմանադրական դատարանի կազմը փոխելուն ուղղված խորամանկությունները, որոնք գործի դրվեցին` առանց սահմանադրական հանրաքվե անելու, չնայած օրենքը դա էր պահանջում: Կամ 2020 թ. պատերազմից հետո, երբ ողջ հասարակությունն իր հրաժարականն էր պահանջում, ինչպես կարողացավ համոզել-խաբել-ճնշել մարդկանց եւ վերընտրվել: Կամ` Արցախի հանձնումից հետո ամենաբնական ելքն այն էր, որ պետք է նման աղետ հայ ժողովրդին բերած ղեկավարը հեռանա, իսկ նա գտավ մեղքն ուրիշների վրա բարդելու եւ իշխանությունը ձեռքից բաց չթողնելու հնարը:

Այս անգամ էլ հանրությանը մանիպուլացրեց, մոլորեցրեց, մոտիվացրեց ու մի կերպ հաղթանակ կորզեց: Եվ երբ հասարակությունը բոլորովին այլ տեղում էր փնտրում վտանգները, երբ թվում էր` կա հանրային կոնսենսուս, որ նա պետք է հեռանա, պետական բոլոր ռեսուրսները, մարդկային խորամանկության բոլոր դրսեւորումները, արտաքին ու ներքին աջակցության բոլոր հնարավորությունները մոբիլիզացրեց ու տեռորով, վախեցնելով, սպառնալով` քվեներ կորզեց իրենից ազատվել փորձող հանրությունից: Մենք կարծում էինք, որ մոլդովական սցենարը գործի կդնի` ընտրություններից առաջ մրցակիցներին կհեռացնի, իսկ նա ընտրախախտումների «հայկական սցենար» գործարկեց` մի քանի տեղամասում չեղարկելով ընտրություններն ու մի ողջ կուսակցություն խորհրդարանից դուրս մղելով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով

Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով Tue, 28 Jul 2026 20:00:02 +0400 …