Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Ինչպիսի՞ն կլինի Ծաղկաձորի ճոպանուղու «պետականացված» տարածքի ճակատագիրը

Ինչպիսի՞ն կլինի Ծաղկաձորի ճոպանուղու «պետականացված» տարածքի ճակատագիրը

Tue, 16 Jun 2026 11:58:51 +0400


Պետականացվեց Ծաղկաձորի ճոպանուղու տարածքը: Ընտրություններում 49.745% ձայն ստացած ուժի էլեկտորատի մի մասը երանության մեջ է: Վերջիններիս թվում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին այլևս իրենցն է և իրենք կարող են լիարժեք ու անվճար (խորհրդանշական գնով) օգտվել ճոպանուղու «բարիքներից»:

Նախ` պետականացվել է ոչ թե ճոպանուղին, այլ ճոպանուղու տարածքը: Սակայն այդ էական հանգամանքը էլեկտորատին հասու չէ: Դրանից բացի` այդ ո՞ր հիմնարկի պետականացումից է էլեկտորատը «խեր» ստացել` «Հայաստանի էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի՞, MTS Armenia-ի՞: Այլ կերպ ասած` էլեկտորատի հոսա՞նքն է անվճար, թե՞ բջջային կապը: Իսկ միգուցե էլեկտորատը սպասում է «պետականացվող» «Արարատ ցեմենտ»-ի անվճար ցեմենտի՞ն: 49.745%-ի մի մասի համար ողջամտությունն ընդհանրապես հասու չէ:
Լավ, ենթադրենք` էլեկտորատը չի հասկանում իր ընտրած ուժի կազմակերպած շոուների իրական նպատակը: Սակայն այդ նույն էլեկտորատը էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարում է, չէ՞: Բջջային կապի և ինտերնետի համար վճարում է, չէ՞: Էլեկտորատը չի տեսնու՞մ, որ 1 կվտ «պետական» հոսանքի գինը ոչնչով չի տարբերվում 1 կվտ «սամվելկարապետյանական» հոսանքի գնից: Իսկ երբ պետությունը տիրացավ MTS Armenia-ի 20% բաժնետոմսերին, օպերատորի ծառայությունների արժեքն էապես թանկացավ: Այսինքն, պետականացումից էլեկտորատը չի օգտվում, հիմնականում` տուժում է:

Իսկ ինչպիսի՞ն կլինի Ծաղկաձորի ճոպանուղու «պետականացված» տարածքի ճակատագիրը: Ենթադրաբար` «պետությունից» այն խորհրդանշական գնով կվարձակալի պայմանական սուքիասյանխաչատուրը: Ճոպանուղուց օգտվելու արժեքը չի փոխվի, միգուցե` բարձրանա: 49.745%-ի մի մասն ինչպես մինչ այդ չեն օգտվել, այդպես էլ այժմ չեն օգտվի ճոպանուղուց: Зато հատուկ իրենց համար ներկայացում է բեմադրվում: Այս աշխարհում քչերը կարող են պարծենալ, որ հատուկ իրենց համար շոու-ներկայացումներ են կազմակերպվում:

Կարեն Հեքիմյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաշված օրեր անց, Նարեկ Կարապետյանի հանձնարարությամբ, ձեր խնդրանքը կլինի տեղում․ Գևորգյան

Հաշված օրեր անց, Նարեկ Կարապետյանի հանձնարարությամբ, ձեր խնդրանքը կլինի տեղում․ Գևորգյան Tue, 21 Jul 2026 …