ՊՆ-ի դեմ բազմաթիվ դատական հայցեր են տարել դատարան

ՊՆ-ի դեմ բազմաթիվ դատական հայցեր են տարել դատարան

Tue, 16 Jun 2026 12:15:45 +0400


«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ տասնյակ ՍՊԸ-ներ դատական հայցեր են ներկայացրել պաշտպանության նախարարության դեմ: «Գառնի-Լեռ գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ի, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության, «Արագած» ՍՊԸ-ի, «Եվրոասֆալտ ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի, «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ-ի, «ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Է-Հայք» ՍՊԸ-ի, «Ռաբբեր ընդ հայվեյ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցերի մասին Դատալեքսում տեղեկատվությունը փակ է: Փորձեցինք մի քանի ՍՊԸ-ից իմանալ, թե ինչ հայցով են դատարան դիմել:

«Էլ Թեք Քոմփ» ՍՊԸ-ն, որը հայկական տեխնոլոգիական ընկերություն է, հիմնադրվել է 2010 թվականին, մասնագիտացված է էլեկտրոնային սարքավորումների նախագծման, արտադրության եւ վաճառքի ոլորտում, դատական հայց է ներկայացրել ՊՆ-ի դեմ: Ընկերության տնօրեն Սուրեն Ավագյանը մեզ հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչ հայց են ներկայացրել. «Եկեք՝ այս հարցին չպատասխանեմ»: Իսկ ո՞վ կպատասխանի։ «Այդ հարցով Ձեզ ոչ ոք չի պատասխանի, բացի ինձնից»: Մենք ինֆորմացիա ունենք, որ տասնյակ ՍՊԸ-ներ ՊՆ-ից գումարի պահանջով դատարան հայց են ներկայացրել, Դուք նույնպե՞ս։ «Բնականաբար, գումարի պահանջ եւս կա, ավելի ոչինչ չեմ կարող ասել, բերեք՝ ես չմանրամասնեմ, քանի որ փակ դատական գործ է»:
«Արագած» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ռազմական եւ պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ, եւս դիմել է դատարան: Ընկերությունից մեզ ասացին. «Միայն գումարի պահանջ չէ, այստեղ ուրիշ խնդիր է, մեր պահանջը չեղարկել են, ստրուկտուրա են փոխել, դրա պատճառով ո՛չ մենք ենք կարողացել հանձնել, ո՛չ էլ իրենք՝ ընդունել: Բոլորի հետ է այդ խնդիրը, դա կառավարությունն է փոխել: Շատ բան չեմ կարող Ձեզ ասել, ուղղակի՝ մի հիմար քարը գցել է փոսը, հազար հոգի չեն կարող հանել․ այդ սկզբունքն է գործում, մնացած մանրամասների համար դիմեք ՊՆ, ավելին չենք կարող ասել»:

Ի դեպ, Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցում դժգոհությունների ալիք է բարձրանում: Մի կողմից՝ նախարարն իր իսկ արձակած հրամանը չի կատարում, եւ նախկին սպաներն ու զինվորականները դատական հայցեր են ներկայացրել նախարարի դեմ: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր էլ անմիջական դիմում են նախարարին՝ տարբեր հարցեր բարձրացնելով: Օգտատերերից մեկը գրել է. «Պարոն Պապիկյան, ինչո՞ւ է պայմանագրային զինծառայողների գումարը պակաս գալիս՝ այն դեպքում, երբ Դուք խոստացել էիք մայիսից տալ չվճարված գումարները»: Սերինե Կիրակոսյանը գրում է. «Նախ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նորմալ տվեք։ Արդեն յոթ ամիս է՝ հատուկ զորքի գումարները չեք տալիս: Միայն Դուք եւ Ձեր երեխանե՞րն են ապրել ուզում: Այդ աշխատող տղաներն էլ են ընտանիք պահում՝ իրենց կյանքի ու առողջության հաշվին, հերիք է ժողովրդին հիմարի տեղ դնեք»։ Հասմիկ Սաֆարյան. «Աշխատավարձերը վերանայեք, վարորդները 120 հազար դրամ են ստանում»: Կարինե Մխիթարյան. «Պարոն նախարար, Դուք ինչո՞ւ չեք հետաքրքրվում այն զոհված զինծառայողների ընտանիքներով, որոնց թոշակներն այսքան տարի չեն փոփոխվել, մենք ստանում ենք 30 000 դրամ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցավում եմ հայրենիքիս համար

Ցավում եմ հայրենիքիս համար Tue, 23 Jun 2026 19:45:31 +0400 Երբ նախորդ հոդվածում ներկայացրել էի,…

7 րոպե ago

Հրաձգություն հրեական սինագոգի մոտ․ կան զոհեր եւ վիրավորներ

Հրաձգություն հրեական սինագոգի մոտ․ կան զոհեր եւ վիրավորներ Tue, 23 Jun 2026 19:30:49 +0400 Մեկ…

22 րոպե ago

Ծեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց

Ծեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց Tue, 23 Jun 2026 19:22:04 +0400 Ծեծի ենթարկված…

31 րոպե ago

Ընդդիմության հասունանալու ժամանակը

Ընդդիմության հասունանալու ժամանակը Tue, 23 Jun 2026 19:15:55 +0400 Իմ կարծիքով, այլեւս ավարտվել են ոչ…

37 րոպե ago

Ինչու Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը

Ինչու Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը Tue, 23 Jun 2026…

41 րոպե ago

Մահացել է ռուս դերասան Միխայիլ Նոժկինը

Մահացել է ռուս դերասան Միխայիլ Նոժկինը Tue, 23 Jun 2026 19:00:34 +0400 90 տարեկան հասակում…

52 րոպե ago