Կեղծ թեզ մի դրեք իմ բերանը, հետո սկսեք հարց տալ

Կեղծ թեզ մի դրեք իմ բերանը, հետո սկսեք հարց տալ

Tue, 16 Jun 2026 12:45:57 +0400


Ազգային ժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև քննարկում ծավալվեց Վարդենիսում նախատեսվող նոր հիվանդանոցի կառուցման և դրա իրականացման ժամկետների շուրջ։

Թովմասյանը նախարարից պահանջեց հստակ նշել, թե երբ է կառուցվելու Վարդենիսի հիվանդանոցը, որտեղ նախատեսված է նաև դիահերձարանի գործունեություն։ Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Ավանեսյանը հայտարարել էր, թե հիվանդանոցը կառուցվում է, սակայն իր գրավոր հարցման պատասխանից պարզ է դարձել, որ նախագիծը դեռ փաստաթղթային փուլում է, և շինարարությունը չի մեկնարկել։

Ի պատասխան՝ առողջապահության նախարարը հերքեց պատգամավորի ներկայացրած ձևակերպումը՝ նշելով, որ ինքը հայտարարել է Վարդենիսի գործող բժշկական կենտրոնի վերանորոգման մասին, որն արդեն ավարտական փուլում է։ Նրա խոսքով՝ նոր բժշկական կենտրոնի նախագիծը հրապարակված է, և այն ներառելու է նաև դիահերձման ծառայությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Ավանեսյանը կոչ արեց իրեն չվերագրել հայտարարություններ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը։

Թովմասյանը, իր հերթին, պնդեց, որ նախարարն անձամբ է հայտարարել հիվանդանոցի կառուցման մասին և ընդգծեց, որ հարցը վերաբերում է ոչ թե նախագծի առկայությանը, այլ շինարարության հստակ ժամկետներին։ Նա նշեց, որ պատրաստ է հրապարակել նախարարի խոսքի տեսագրությունը՝ ապացուցելու իր ասածը։

Արձագանքելով՝ Ավանեսյանը պարզաբանեց, որ բժշկական կենտրոնի կառուցման գործընթացը ներառում է մի քանի փուլ՝ նախագծում, նախագծի հաստատում, մրցույթի անցկացում, շինարարություն, ավարտական փաստաթղթերի ձևակերպում, լիցենզավորում և շահագործում։ Նախարարի խոսքով՝ Վարդենիսի նոր հիվանդանոցի նախագիծն արդեն ավարտված է և գտնվում է փորձաքննության փուլում։

Նա հավելեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել շինարարության մրցույթ, որից հետո հնարավոր կլինի ավելի հստակ ներկայացնել շինարարական աշխատանքների ժամկետներն ու իրականացման շրջանակը։

«Կխնդրեմ՝ դուք էլ այդ բարձր պատգամավորի խոսափողից կեղծ թեզ չդենք իմ բերանը և հետո դրա վերաբերյալ հարց տաք։
Ես ասել եմ՝ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է, այն արդեն իսկ ամփոփման շրջանում է»,- նշել է Ավանեսյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է Sat, 14 Nov 2026 19:00:02 +0400 Բրիտանացի հայտնի երաժիշտ…

16 րոպե ago

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են Sat, 14 Nov 2026 18:45:54 +0400 Երբ երկրի…

30 րոպե ago

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը Sat, 14 Nov 2026 18:30:41…

45 րոպե ago

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Sat, 14 Nov 2026 18:23:35 +0400 ԱՄՆ…

52 րոպե ago

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago

Հնարավոր է չմասնակցի նախագահական ընտրություններին

Հնարավոր է չմասնակցի նախագահական ընտրություններին Sat, 14 Nov 2026 18:00:44 +0400 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի…

1 ժամ ago