ՌԴ-ում պարզաբանել են հայկական ապրանքների ներկրման սահմանափակումների պատճառները

ՌԴ-ում պարզաբանել են հայկական ապրանքների ներկրման սահմանափակումների պատճառները

Wed, 17 Jun 2026 09:30:39 +0400


Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ, դրանց պատճառները քաղաքական չեն. «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ», – ասել է Դանկվերտը։

Նա ընդգծել է` խնդիրը որակի արդյունավետ վերահսկողության բացակայությունն է. արտադրության և առաքման միջև գործնականում ներքին կարգավորում չկա։ «Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու՞ են սահմանափակել հայկական ապրանքների ներկրումը և ինչո՞վ են փոխարինելու դրանք․ ՌԴ-ի արձագանքը

Ինչու՞ են սահմանափակել հայկական ապրանքների ներկրումը և ինչո՞վ են փոխարինելու դրանք․ ՌԴ-ի արձագանքը Thu, 04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով