Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Թուրքիայում բացեիբաց խոստովանում են՝ TRIPP-ը թուրանկան միջանցք է

Թուրքիայում բացեիբաց խոստովանում են՝ TRIPP-ը թուրանկան միջանցք է

Wed, 17 Jun 2026 14:00:18 +0400


Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին վերջերս իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում առաջարկել է «Զանգեզուրի միջանցքի» կամ TRIPP-ի նոր անվանում։

Նրա խոսքով, այս երթուղին իրականում պետք է կոչվի «Թուրանի միջանցք»։

«Զանգեզուրի գիծը պետք է ուշադիր և առանձին քննարկվի։ Սա պատմական երթուղի է, որը կամրապնդի Նախիջևանի կապերը իր հայրենիք Ադրբեջանի հետ և կկապի Թուրքիան Կասպից ծովին՝ եղբայրական Ադրբեջանի միջոցով, իսկ այնտեղից՝ Թուրքեստան (Կենտրոնական Ասիա – խմբ․)։

Զանգեզուրի գիծը խորհրդանշում է Նախիջևանի կապը Ադրբեջանի հետ։ Այս միջանցքը կստեղծի ռազմավարական կարևոր միջավայր՝ «Մեկ ազգ, երկու պետություն» ոգին թյուրքական աշխարհում տարածելու համար։ Այս գիծը, ըստ էության, Թուրանի միջանցքն է։ «Թուրանի միջանցքը պատմական և մշակութային դարպաս է, որը ձգվում է Կարսից մինչև Թուրքեստանի սահմանները», – իր ելույթում ասել է Բահչելին։

Նրա խոսքով՝ Թուրանի միջանցքի բացումը ռազմավարական հնարավորություն է ներկայացնում տարածաշրջանի և Թուրքիայի համար այն ժամանակ, երբ վերակառուցվում են համաշխարհային առևտրային ուղիները, Ռուսաստանի միջով անցնող հյուսիսային երթուղին պատերազմի և պատժամիջոցների պատճառով դարձել է ռիսկային, իսկ Հորմուզի նեղուցից մինչև Կարմիր ծով տանող հարավային ծովային ուղիները դեռևս ճգնաժամի մեջ են։

«Այս գիծը նոր արտահանման ուղիներ կստեղծի Թուրքիայի և տարածաշրջանի համար, ինչպես նաև կբարելավի մեր երկրի լոգիստիկ հնարավորությունները։ Ներկայիս դժվարին ժամանակահատվածում, երբ տարածաշրջանի երկրները բախվում են տնտեսական ճնշման, Թուրանի միջանցքի բացումը կլինի տնտեսական և աշխարհաքաղաքական առաջընթաց՝ ձգվելով Անկարայից մինչև Թուրքեստան։

Սա կհանգեցնի Կարսից մինչև Իգդիր, Նախիջևանից մինչև Բաքու թյուրքական հողերի տնտեսական վերածննդին և կդառնա դարի հիմնական տրանսպորտային և առևտրային ուղիներից մեկը», – ասել է Բահչելին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Fri, 10 Jul 2026 17:14:42 +0400 Երբեմն ընդամենը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով