Սամվել Կարապետյանը հանդիպել է խմբագիրների հետ
Wed, 17 Jun 2026 17:30:19 +0400

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն Ուլնեցի փողոցի վրա գտնվող իր առանձնատուն էր հրավիրել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարներին, որպեսզի պատասխաներ նրանց հարցերին։
Ինչպես հայտնի է, Ս․Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ եւ չի կարող լքել իր տան տարածքը։ Հանդիպմանը մասնակցում էին «Առավոտ» եւ «Հրապարակ» թերթերի, 24 նյուզ, նյուզ, 168․ամ կայքերի գլխավոր խմբագիրները։
Նման ֆորմատով հանդիպում կայացել էր նաեւ ընտրություններից առաջ։ Այս անգամ խոսակցության թեման արդեն կայացած ընտրություններն էին, հետընտրական զարգացումները, ԲՀԿ-ից խլված ձայները, եւ որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ՝ իրենց հետագա անելիքները։
Հարցազրույցը եթեր կգնա այսօր երեկոյան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր