Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել

Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել

Mon, 20 Apr 2026 11:16:43 +0400


Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։ Մշակութային և հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է, և դրա հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։

Արցախում հայկական պատմամշակութային և քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ և սկզբունքային գնահատականի՝ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։

Մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարդկային արժեքներն ու պատմական հիշողությունը չջնջելու արդարացի պահանջ։

Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ․ հակառակը՝ նաև հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի և պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական և կայուն խաղաղության հիմքում։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, նաեւ Սահմանադրություն փոխելուն

«Հրապարակ»․ Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, նաեւ Սահմանադրություն փոխելուն Wed, 17 …